«Հայանտառ» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի կնոջից 929 հազար դրամ վնասի հատուցում է պահանջում
Hetq.am-ը գրքւմ է. Շուրջ 3 տարի տևած դատական պրոցեսի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջը նոր պահանջ է ներկայացրել։ ՊՈԱԿ-ը անտառների վարձակալության դատական գործի շրջանակներում հայցի առարկայի և հիմքի փոփոխության միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Լաուրա Եփրեմյանից հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել ընդհանուր 928 770 դրամ՝ որպես պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնաս:
Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ը միայն մեկ պահանջով էր դիմել դատարան՝ վաղաժամկետ լուծել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացի Լաուրա Եփրեմյանի միջև 2010թ․ ապրիլի 8-ին կնքած անտառային հողերի վարձակալության պայմանագիրը:
Այդ պայմանագրով Լաուրա Եփրեմյանին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման էր հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածք՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:
«Հայանտառ»-ը դատարանին հայտնել էր, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել է կառուցապատման աշխատանքներ, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում