Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի հնագույն գինին
Իր սկզբնական հեղուկ տեսքով երբևէ բացված ամենահին գինին կարմրավուն-շագանակագույն է և, ըստ ամենայնի, հագեցված:
Կարմրավուն-շագանակագույն՝ քիմիական ռեակցիաների պատճառով, որոնք տեղի են ունեցել 2000 տարվա ընթացքում այն պահից, երբ սպիտակ գինին Իսպանիայի հարավում լցվել է աճյունասափորի մեջ: Սափորը պարունակում էր, ի թիվս այլ բաների, հռոմեացու՝ դիակիզման ենթարկված ոսկորներ։
Կորդովայի համալսարանի մասնագետների վերլուծությունը ցույց է տվել, որ հինգ տարի առաջ Անդալուզիայի Կարմոնա քաղաքում պատահաբար հայտնաբերված հազվագյուտ անձեռնմխելի հռոմեական դամբարանում պահված սափորի հնագույն դարչնագույն հեղուկը խերեսանման տեղական գինի է։
Մինչ հայտնագործությունը, որի մասին հայտնել է Archaeological Science: Reports հանդեսը, հեղուկ վիճակում պահպանված ամենահին գինին 1867 թվականին գերմանական Շպեյեր քաղաքի մերձակայքի հռոմեական գերեզմանից վերցված և մոտ 325 թվականով թվագրվող շիշն էր:
Իսպանական սափորը հայտնաբերվել է 2019 թվականին, երբ Կարմոնայում տան վերանորոգման աշխատանքներ կատարող ընտանիքն իր տարածքում բախվել է հինավուրց գերեզմանի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից