Հունիսի 12-ը Մարտի 1-ի հետ համեմատելը պայմանավորված է եղել անձով. Բագրատ Սրբազան
Հունիսի 12-ի դեպքերը Մարտի 1-ի հետ համեմատելը զուտ անձի պատճառով է տեղի ունեցել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Մարտի 1-ը բացահայտելու լիարժեք հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում, հետևաբար, երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու։ Այդ մարդն ի՞նչ էր ասում Մարտի 1-ին՝ հոգին փառավորվում էր, քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագները»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Մարտի 1-ի համեմատությունը զուտ անձի հետ է կապված եղել, զուտ փողոցում իրականացնող անձի գործողությունների։
Սրբազանն ասաց, թե ինքն այն մարդը չէ, որ Մարտի 1-ի քաղաքական գնահատական տա։ «Դատարան կա, վեց տարի դատարանն իրենց ձեռքում է, բոլոր հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է, թող բացահայտեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ Մարտի 1-ը Հայաստանի պատմության ամենասև էջերից մեկն է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում