Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է. ՔՊ–ն բոյկոտեց արտահերթ նիստը (տեսանյութ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Ազգային ժողովում ընդդիմադիր խմբացկությունների պահանջով արտահերթ նիստ է հրավիրված:
Ցուցարարների մի խումբ էլ հավաքված է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են՝ «Խորհրդարանի օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականի կոչի քննարկումն է։ Նախաձեռնության հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն էր»։
Հիշեցնենք, որ շարժման մասնակիցները հունիսի 9-ից մինչև հունիսի 14-ը վրաններով փակել էին Բաղրամյան պողոտան: Հունիսի 14-ին Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ իրենք բացում են ճանապարհը և պատրաստվում հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին:
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան