Թուրքիայից Գերմանիա մեկնող գրեթե 200 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել ինքնաթիռում, որի սրահում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը
Գերմանիայից գրեթե 200 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել ինքնաթիռում, որի սրահում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը, հայտնում է գերմանական Bild թերթը:
Թուրքիայի Անթալիա քաղաքից Մյունսթեր չվերթը իրականացրել է Mavi Gök Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Boeing 737-800-ի օդորակիչը թռիչքից առաջ խափանվել է՝ շոգի թակարդում թողնելով 189 ուղևորի: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։
«Երբ մենք նստեցինք, անմիջապես նկատեցինք, որ ինքնաթիռում շոգ է։ Օդորակիչը խափանվել էր, և ինքնաթիռը գրեթե մեկ ժամ կանգնած է եղել շոգին։ Սրահում ջերմաչափը ցույց է տվել ապշեցուցիչ 52 աստիճան»,- ասել է ուղևորներից մեկը՝ Դոմինիկ Յանսենը։
Նրա խոսքով՝ սրահում ամենադժվարը եղել է փոքր երեխաների վիճակը:
«Երեխաներն ավելի ու ավելի բարձր էին լացում, բոլորը լաց էին լինում։ Իրավիճակը շատ վտանգավոր էր: Բոլորը մահու չափ վախեցել էին իրենց երեխաների համար, բոլորը խուճապի մեջ էին»,- հավելել է նա։
Ուղևորներից մեկը՝ թուրքալեզու բժիշկը, դիմել է անձնակազմին՝ ասելով, որ երեխաներին իրական վտանգ է սպառնում, եթե օդորակիչը չաշխատի։ Օդաչուն սկզբում շարժվել է դեպի թռիչքուղի, բայց հետո որոշել է շրջվել և վերադառնալօդանավակայանի տերմինալ:
Արդյունքում ուղևորները կարողացել են օդ բարձրանալ միայն չորս ժամ անց։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ