Օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է
Ռուս խաղաղապահ զորակազմը վերջնականապես լքել է օկուպացված Արցախը: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ՊՆ-ն՝ ընդգծելով, որ խաղաղապահների դուրսբերման գործընթացն ավարտվել է հունիսի 12-ին: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է»,- ասվում է հաղորդագրությունում։
2020 թվականից ի վեր օկուպացված Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմը՝ բաղկացած 1960 զինծառայողից՝ տեղակայումը տեղի էր ոնեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածության հիման վրա։ Խաղաղապահները, մասնավորապես, վերահսկել են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ենթադրվում էր, որ նրանք օկուպացված Արցախում կմնան մինչև 2025 թվականը։ Այս տարվա ապրիլի 17-ին Ռուսաստանը սկսել է խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այդ մասին որոշումն ընդունել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Խաղաղապահները հասել են Հայաստան և ժամանակավորապես տեղակայվել Գորիսում և Սիսիանում։ Նույն ամսին դադարել է գործել օկուպացված Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից