Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել. նա այդ փողով խաղադրույքներ էր արել
Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տնից փող են գողացել։
Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան բանալին ակնհայտ տեսանելի վայրից վերցնելով՝ դուռը բացել, մտել էր տուն և հյուրասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 200 հազար դրամ։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին Աշտարակի բաժին է ներկայացել 44-ամյա տանտերը և խոստովանել, որ մայիս-հունիս ամիսների տարբեր օրերի ինքն է պահարանից պարբերաբար փող վերցրել և խաղադրույքներ արել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ