Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով հարվածել է ՌԴ տարածքի թիրախին
Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախին, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական բանակի անանուն աղբյուրին։
Զրուցակցի խոսքով՝ կիրակի օրը՝ հունիսի 9-ին, Բելգորոդի մարզում հրետակոծվել է հրամանատարական կետ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել հարձակման ժամանակ, այդ թվում՝ արդյո՞ք դա արևմտյան զենք է։
«Չնայած վնասի գնահատումը դեռևս ուսումնասիրման փուլում է, սակայն դա հաստատվել է որպես ուղիղ հարված։ Սա Ուկրաինայի Զինված ուժերի առաջին զինամթերքն է, որը օդից հասցվել է Ռուսաստանի թիրախ»,- հավելել է աղբյուրը։
Ուկրաինան բազմիցս անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքի խորքում, սակայն ռազմական ինքնաթիռի օգտագործումը Ռուսաստանի ներսում թիրախներին հարվածելու համար Մոսկվայի կողմից կարող է ընկալվել որպես նոր էսկալացիա, նշում է Sky News-ը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ