Ասիայի ամենահարուստ մարդը հարսանիքի նախօրեին որդուն նվիրել է վիլլա Դուբայում՝ 77,6 մլն դոլար արժողությամբ
Ասիայի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Մուկեշ Ամբանին, հարսանիքի նախօրեին որդուն՝ Անանտին եւ նրա ապագա կնոջը՝ Ռադհիկային նվիրել է վիլլա Դուբայում՝ 77,6 մլն դոլար արժողությամբ։
Այդ շքեղ առանձնատունը, որը 10 ննջասենյակներ եւ մասնավոր լողափ ունի՝ մոտ 70 մետր երկարությամբ, ամենաթանկ տներից մեկն է էմիրությունում։ Տեղեկացվել է, որ առանձնատան, որը գտնվում է Պալմա Ջումեյրա կղզում, ինտերիերները զարդարված են ինքնատիպ լուսատուներով, արվեստի անթերի գործերով եւ իտալական մարմարի հատակներով։
Շքեղ նվերը կմատուցվի զույգի երկրորդ նախահարսանեկան հանդիսության ժամանակ, որը տեղի է ունենալու մայիսի 29-ից մինչեւ հունիսի 1-ը զբոսանավի վրա։
Հարսանիքը տեղի է ունենալու հուլիսի 12-ին եւ, ինչպես սպասվում է, դառնալու է տարվա ամենաարտառոց իրադարձություններից մեկը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից