Մայր Աթոռը հրապարակել է Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը
Մայր Աթոռը հրապարակել է Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը:
Հայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները
Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հոգևոր դասի ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր:
Հայոց Հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա՝ մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշը՝ հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին:
Հայոց Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Հիշեցնենք, որ ոստիկանները փորձել են խոչընդոտել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ էր։ Հոգևոր դասը ոստիկանական մի քանի պատնեշ հաղթահարելուց հետո միայն կարողացել է մոտենալ հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելու։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան