Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը
Չեմ զարմանում, բայց կրկին զայրանում եմ։ Չեմ զարմանում, քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես են անցած տարի, նախանցած տարի, երեք տարի առաջ կարմրասեւ բերետները քաշքշում, հարվածում, հայհոյում պատգամավորների ու մնում անպատիժ։ Չեմ զարմանում, քանի որ տեսել եմ Արծվիկ Մինասյանի պատռված հագուստը, չեմ զարմանում, քանի որ տեսել եմ, թե ինչպես են հենց Ազգային ժողովում քաշքշում, խբում, կոպտորեն հրում պատգամավորների, այդ թվում եւ կին։
Չեմ զարմանում, բայց շարունակում եմ զայրանալ։ Շարունակում եմ զայրանալ, որովհետեւ այս ամենը մեր պետության դեմ ուղղված գործողություն է։
Աշոտ Սիմոնյանը իմ քաջալերանքի խոսքերի կարիքը չունի, քանի որ իմ ճանաչած ամենաարժանապատիվ եւ խիզախ, խոսքի տեր մարդկանցից է։ Աշոտ Սիմոնյանը արժանապատիվ մարդ է եւ շարունակելու է ապրել հենց այդպես։
Այդ իսկ պատճառով ես իմ խղճահարությունն եմ արտահայտում համազգեստի հետեւում թաքնված այն վախկոտ տեսակին, որոնք անգամ տեղյակ չեն, որ տղամարդը ոհմակով չի հարձակվում, չի հարվածում, չի հայհոյում։
Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը, բայց այդ հաղթանակը նրան պետք չէ։ Նա պայքարում է Հայաստանի հաղթանակի համար։
Իրավապահ համակարգում էլ պաշտոնանկություններ չեմ պահանջում, ախր ինչ իմաստ ունի...
Աժ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում