22-ամյա Աննա Հովսեփյանն առաջադրվել է Բրյուսելի շրջանային ընտրություններում
Բելգիայում հուլիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային և եվրոպական ընտրություններում ներկայացված է 5 հայ թեկնածու, որոնցից 1-ը՝ Բրյուսելի շրջանային, 2-ը՝ ֆեդերալ, մյուս 2-ը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույցների շարքով ձեր ուշադրությանը կներկայացնի թեկնածուներին, նրանց քարոզարշավի առաջնահերթություններն ու ընտրություններին հայ թեկնածուների մասնակցության կարևորությունը Բելգիայի հայկական համայնքի համար։
Բրյուսելի շրջանային ընտրություններում «MR» կուսակցության կողմից առաջադրված 22-ամյա Աննա Հովսեփյանի մոտ քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը դեռ պատանի տարիքից է եղել։ Ազատական արժեքներին մեծ կարևորություն տվող երիտասարդ հայուհու նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ կրթությունը որակյալ է, իսկ նախաձեռնողականությունն ու աշխատանքը խրախուսվում են։
Կպատմե՞ք Ձեր մասին։ Մասնագիտական ի՞նչ անցյալ ունեք և ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։
Փոքր տարիքից հետաքրքրված լինելով քաղաքականությամբ և աշխարհաքաղաքականությամբ՝ մտածում էի քաղաքականությամբ զբաղվելու մասին՝ միաժամանակ գիտակցելով, որ որպես այլ ծագում ունեցող երիտասարդ, դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Բայց երբ ուզում ենք դրական ազդեցություն ունենալ մեր հասարակության վրա, պետք է գնանք մինչև վերջ։ Ներկայում իրավաբան եմ և զբաղվում եմ քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, պարի մարզիչ եմ՝ համատեղելով իրավունքի, քաղաքականության և սպորտի հանդեպ իմ մեծ սերը։
Ինչո՞վ էր պայմանավորված «MR» կուսակցությունն ընտրելու Ձեր որոշումը։
Եվրոպական խորհրդարանում պրակտիկա եմ անցել Renew Europe քաղաքական խմբակցությունում: Այդ ժամանակ իսկապես հասկացա, որ կիսում եմ ազատական արժեքները: MR-ը Բելգիայում քաղաքական այն կուսակցությունն է, որը մարմնավորում է ազատական արժեքները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ