Ոչ մի բանի արժանի չեք
«Չորրորդ իշխանությունը» գրում է. Երեկ ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը Կիրանցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի մասնակցությամբ միջադեպն էր: Պատգամավորը գնացել ու վիճաբանել էր միջպետական ճանապարհը փակած գյուղացիների հետ, այնուհետև հունից դուրս գալով՝ վիճել լրագրողներից մեկի հետ:
Աղմուկն այնքան մեծ էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթով հայտարարեցին, թե Գեղամ Նազարյանի հնչեցրած արտահայտությունները չեն հանդիսանում տվյալ խմբակցության դիրքորոշումը։ Իշխան Սաղաթելյանն էր գրել, Սեյրան Օհանյանը, Գեղամ Մանուկյանը:
Դատապարտող հայտարարություններ էլ եղան:
Լավ, հունից դուրս է եկել, չի տիրապետել իրեն, հասկացանք: Բայց որ նույն այդ ընդդիմադիր շրջանակները տարածում են, թե Գեղամ Նազարյանը ծախվել է Նիկոլ Փաշինյանին, վաղուց պարզ էր նրա էությունը ... մեկը գրել էր. «Գեղամ Նազարյանի ֆինանսական վիճակը, գույքը ստուգեք` պատասխանը կիմանաք»... ու դուք ուզում եք, որ ժողովուրդը ձեզ աջակցի՞:
Փաստեր ունեք, որ Գեղամ Նազարյանը ծախվել է, հանեք, հրապարակեք, ինչի՞ եք պատերազմում զավակ կորցրած ծնողին հայհոյում:
Դատապարտելը մի բան է, բամբասելը, վերջին խոսքերով քրֆելը մի բան: Դրա համար էլ ինչ անում եք, արդյունքը զրո է: Ինչ դուք, ինչ իշխանությունը: Իրար լավ արժեք:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում