5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին մահափորձից հետո վտանգ չի սպառնում. Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ, շրջակա միջավայրի հարցերով նախարար Թոմաս Տարաբան:
Նախօրեին զինված անձը հինգ անգամ կրակել էր 59-ամյա Ֆիցոյի վրա, ինչից հետո վարչապետը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր, իսկ ժամեր անց՝ վիրահատվել:
«Ես շոկի մեջ էի... բարեբախտաբար, իմ տեղեկություններով, վիրահատությունը հաջող է անցել, և նա ողջ կմնա: Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում այս պահին», -ասել է Սլովակիայի փոխվարչապետը BBC-ին:
Տարաբան հավելել է, որ մեկ փամփուշտ անցել է Ֆիցոյի ստամոքսով, իսկ երկրորդը դիպել է հոդերին:
Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետին բազմաթիվ վնասվածքներ են հասցվել, նա հինգ ժամ գտնվել է վիրահատարանում։
«Այս մահափորձը քաղաքական դրդապատճառներ ուներ», - ասել է Ներքին գործերի նախարար Մատուս Սուտաջ Էստոկը:
Նշենք, որ 71-ամյա մի տղամարդ, որը կրակել է վարչապետին, իր քայլը բացատրել է Ֆիցոյի քաղաքականության հետ անհամաձայնությամբ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ