Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան
Մայիսի 15-ին ժամը 5-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը: Այս մասին մայիսի 14-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանն ու քաղաքացիներին կոչ արեց այդ ժամին լինել այնտեղ ու իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականությանը։
«Վաղը մենք պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից: Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա` նշելով, որ 16:00 պետք է ներկա լինել Ազատության հրապարակում:
Բագրատ Սրբազանը հեգնանքով ասաց, որ լավ նորություն ունի. «Այսօր վարչապետի լավ թեկնածուների անուններ եմ առաջարկել, մրցակցությունը 2 հոգու մեջ է՝ Արսեն Թորոսյան և Տիգրան Ավինյան»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում