Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ներկա պայմաններում բանակցություններում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հիմնական գործոն: Դրա մասին Eurasia Review-ում գրել է ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ Կոռնելիու Պիվարիուն։
«Համագործակցություն և քաղաքական կամք. երկու կողմերն էլ կայուն համաձայնության հասնելու համար պետք է հստակ քաղաքական կամք դրսևորեն և կառուցողական համնագործակցեն։ Ճկունությունն ու փոխզիջումները կարևոր նշանակություն կոնենան։
Բոլոր հիմնական խնդիրները լուծում. բանակցություններում պետք է համակողմանիորեն անդրադառնալ հակամարտության բոլոր ասպեկտներին, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, անվտանգությանն ու հումանիտար խնդիրներին: Ոչ մի թեմա չի կարելի անտեսել։
Վստահություն և թափանցիկություն. կողմերի միջև վստահության ամրապնդումը վճռորոշ նշանակություն կունենա առաջընթացի համար: Վստահության բացակայությունը Երևանի և Բաքվի միջև դարձել է այս հակամարտության որոշիչ տարրը։
Վստահության արժանի միջնորդների ներգրավում. միջազգային միջնորդների, մասնավորապես՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությունը կարող է օգնել թեթևացնելու երկու կողմերի համար ընդունելի լուծումների որոնումը։
Խաղաղ լուծումները պետք է արդարացիորեն ճանաչեն և ինտեգրեն երկու պետությունների հիմնարար խնդիրներն ու կարիքները: Հաջողությունը մեծապես կախված կլինի երկու կողմերի՝ հակամարտությունների հռետորաբանությունից զերծ մնալու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար կառուցողականորեն աշխատել պատրաստակամությունից»,- գրել է ռումինական բանակի պաշտոնաթող գեներալը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից