Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով
Ալմաթիում մայիսի 6-ին բանակցություններ կանցկացվեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Խաղաղ գործընթացը, որի հետ զգալի հույսեր էին կապվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության հաստատումից ի վեր, դեռ շոշափելի արդյունքների չի բերել։ Դրա մասին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Ինչո՞վ է նշանակալից բանակցությունների հերթական փուլը։ 2024 թվականի սկզբից երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են։ Հարկ է հիշեցնել նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Բավարիայի մայրաքաղաքում անվտանգության հայտնի համաժողովի շրջանակում»,- նշել է նա։
Ըստ ռուսաստանցի քաղաքագետի՝ եվրոպական միջնորդությունը հետագայում էական արդյունքներ չտվեց։ Սակայն մյունխենյան փուլից անմիջապես հետո Բեռլինում անցկացվեց Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը։ Եվ եթե պաշտոնական Բաքուն եվրոպացիներին և ամերիկացիներին մեղադրում էր հայանպաստ համակրանքների մեջ, ապա Երևանը, ընդհակառակը, ամբողջ ուժով ձտում էր կյանքի կոչել «միջազգային շփումների դիվերսիֆիկացման» գիծը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ դե ֆակտո մերձեցումը, ինչի մարմնավորումը դարձան ապրիլի 5-ի բրյուսելյան բանակցությունները:
Մարկեդոնովը շեշտել է, որ այժմ խաղի մեջ է մտնում Ղազախստանը: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու ուղևորություն է կատարել Բաքու և Երևան: Ակնհայտ է, որ նա՝ իբրև կարևոր բանակցությունների հարթակ՝ ձգտում է մեծացնել իր երկրի կապիտալիզացիան։ Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափն արդեն դրսևորել է իրեն, թեև այն ստեղծվել է Ղազախստանի նախորդ ղեկավարի օրոք։ Քաղաքագետն ընդգծել է, որ Ալմաթիում անցկացելիք հանդիպումը, հավանաբար, էական բեկումներ չի մտցնի, և դժվար թե նախարարներն ինչ-որ խաղաղության համաձայնագիր ստորագրեն, դա պարզապես նրանց իրավասության մեջ չէ։
Մարկեդոնովը հնարավոր տարաձայնություններ է կանխատեսում Ալմաթիիմ անցկացվելիք բանակցություններում։ Նա ուշադրություն է հրավիրել, որ պաշտոնական Երեւանն Ադրբեջանի հետ փոխադարձ պարտավորությունները արդեն առաջարկել է գրավոր արձանագրել։
«Բայց Բաքուն նախկինում խաղաղության համաձայնագրի տեքստին զուգահեռ չէր ցանկանում այլ երաշխիքներ ամրագրել, նշելով, որ հայկական կողմը, որին համարում է երկար տարիների հակամարտության պատասխանատուն, պետք է ավելի զիջող և ճկուն լինի»,-եզրափակել է Սերգեյ Մարկեդոնովը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ