Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը
Բրիտանացի գիտնականները առաջընթացի են հասել օնկոլոգիական հիվանդությունների բուժման ոլորտում։ Նրանք ստեղծել են իր տեսակի մեջ միակ мՌՆԹ-պատվաստանյութը մելանոմայի դեմ, տեղեկացրել է The Guardian պարբերականը։
Օնկոլոգիական հիվանդությունները նախկինի պես ամենավտանգավորն են եւ զբաղեցնում են մահացության ցուցակի առաջին դիրքերը։ Եվ մելանոման քաղցկեղի այն տարատեսակներից է, որոնք ավելի դժվար են տրվում բուժման։
Նոր պատվաստանյութը, որն ստեղծել են բրիտանացի մասնագետները, հաջողությամբ անցել է թեստավորման երկու առաջին փուլերը։ Այժմ սկսվել է փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցում են հարյուրավոր պացիենտներ։
Նոր պատվաստանյութի գլխավոր առավելությունը նրա էքսկլյուզիվությունն է. այն պատրաստում են յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես։ Այն նախատեսվում է իմունային համակարգի գործադրման համար, ստիպում է օրգանիզմին ինքնուրույն բացահայտել քաղցկեղային բջիջները։
Հետազոտության համակարգողները նշում են, որ նորույթն ունի լավ պոտենցիալ, կարող է վերջնականապես բուժել քաղցկեղից։ Այդ պատվաստանյութի պատրաստման համար պացիենտից վերցնում են ուռուցքի նմուշը, իսկ հետո սեքվենավորում ԴՆԹ-ն արհեստական բանականության կիրառմամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից