Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը
Սիցիլիայի մաֆիայի տխրահռչակ ղեկավարին թույլ են տվել նշել իր հարսանիքի արծաթե տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է բարձրաստիճան քննիչը, որը սպանվել է մաֆիայի կազմակերպած մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է The Telegraph-ը:
Պալերմոյի կաթոլիկ հոգևորականները ապշել են այդ բացահայտմամբ և ասել, որ իրենք գաղափար իսկ չեն ունեցել Թոմազո Լո Պրեստիի անձի մասին, որը դատապարտված մաֆիոզ է, «Շատակեր» մականունով և վերջերս է ազատվել բանտից՝ մաֆիայի հետ կապված մի շարք, այդ թվում՝ շորթման, թմրամիջոցների վաճառքի և այլ հանցագործությունների համար 12 տարի կալանավորումից հետո:
Լո Պրեստին և նրա կինը՝ Թերեզա Մարինոն, որոնց իտալական մամուլում անվանում են «Կոզա Նոստրայի ամենահայտնի զույգը», ապրիլի 15-ին Պալերմոյի պատմական կենտրոնում՝ Սան Դոմենիկոյի եկեղեցում, շքեղ արարողության ժամանակ հաստատել են իրենց ամուսնական ուխտը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ