Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում
Մենք շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ, և կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ի վերջո դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ դեռ դաշնակից ենք համարում։ Մենք իրավական առումով դաշնակիցներ ենք. Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և որ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- ասել է ՌԴ նախարարը։
Նա մեջբերել է ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն դրանց կարևորությունը չի կարելի գերագնահատել։ Լավրովը նշել է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, որոնք կարելի է արձագանք համարել Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության «լկտի, անամոթ» գործողություններին, որոնք ուղղված են Ռուսաստանից Հայաստանի անջատումն արագացնելուն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում