Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը
Սննդի մեջ ավելի մեծ քանակությամբ հագեցնող, սպիտակուցներով հարուստ մթերքներ ներառելն ավելի արդյունավետորեն է նվազեցնում քաղցրի և բարձր կալորիականությամբ սննդի ցանկությունը, քան սահմանափակող դիետաները: Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի սննդաբան Ռոբի Փադիկը։
Բժշկի կարծիքով, ավելի քիչ քաղցրավենիք և այլ «սխալ» սնունդ ուտելու նպատակաուղղված ձգտումը կարող է արդյունավետ արդյունք չտալ։ Բանն այն է, որ խիստ սահմանափակումների պատճառով «արգելված» մթերքներն ավելի ցանկալի են դառնում։ Օրգանիզմի այս արձագանքը կոչվում է հոգեբանական քաղց:
Սննդաբանը պարզաբանել է, որ հաճախ քաղցրի նկատմամբ մեծ հակումը պայմանավորված է ոչ միայն հոգեբանական քաղցով, այլև ֆիզիոլոգիական (իրական) քաղցով։ Սննդի նկատմամբ օրգանիզմի իրական մեծ կարիքն առաջանում է ինչպես սննդանյութերի պակասից, այնպես էլ չափաբաժնի անբավարար չափից:
Քաղցրեղենը չչարաշահելու համար Փադիկը խորհուրդ է տալիս կենտրոնանալ հագեցնող, սպիտակուցներով հարուստ կերակուր ուտելու վրա: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է լիարժեք սնվել օրական առնվազն երեք անգամ։ Եթե քաղցր ուտելու ցանկությունը դեռ առաջանում է, սննդաբանը խորհուրդ է տալիս մի փոքր սպասել ու փորձել հասկանալ, թե որն է դրա դրդապատճառը։
Եթե շաքարով հարուստ կերակուր ուտելու ցանկությունն առաջնում է բացասական հույզերը հաղթահարելու անկարողության պատճառով, ապա պետք է ժամանակաչափ դնել և որոշ ժամանակ սպասել (նախքան ուտելը): Ամեն հաջորդ անգամ սպասման ժամանակը պետք է ավելացնել մեկ կամ երկու րոպեով: Այս վարժությունն օգնում է ուշադրությունը շեղել այլ գործողությունների վրա և դադարել «ուտելով» պայքարել հույզերի դեմ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից