Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա
Գիտնականների թիմը` հետազոտող Էնդրյու Մարտինի գլխավորությամբ, հետազոտություն է անցկացրել, որով ուսումնասիրել է նախաճաշի ազդեցությունը աշակերտների սովորելու մոտիվացիայի և դպրոցում նրանց առաջադիմության վրա:
Նրանք նաև պարզել են, թե արդյո՞ք նշանակություն ունի, թե աշակերտներն ուտում են առողջ, անառողջ նախաճաշ, թե ընդհանրապես չեն նախաճաշում:
The Conversation-ում հրապարակած իրենց հոդվածում գիտնականներն ասում են, որ դպրոցականները, որոնք առավոտյան առողջ նախաճաշ են կերել, հետազոտության ժամանակ մոտիվացիայի և առաջադիմության ավելի բարձր մակարդակ են դրսևորել:
Սա նշանակում է, որ, օրինակ, նրանք ավելի ինքնավստահ են եղել և կենտրոնացած բնագիտության դասերին և ավելի բարձր արդյունքներ գրանցել բնագիտական գիտելիքների թեստում:
Մինչդեռ այն աշակերտները, որոնք չէին նախաճաշել, մոտիվացիայի և առաջադիմության ավելի ցածր մակարդակ են ունեցել:
Ընդ որում, գիտնականներին զարմացրել է այն փաստը, որ այն դպրոցականները, որոնք ընդհանրապես չէին նախաճաշել, մոտիվացիայի և առաջադիմության նույն ցածր մակարդակն են ունեցել, ինչ նրանք, որոնք նախաճաշին անառողջ սնունդ են ընդունել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից