Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ)
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները։
Մինչեւ ապրիլի 19-ը Միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը երկու փուլով։ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ նիստը սկսվել էր ադրբեջանական կողմի առարկություններով։ Ըստ նրանց՝ Հայաստանի ներկայացրած բողոքը պետք է մերժվի, քանի որ այն դատարանի իրավասության ներքո չէ։
Նշենք, որ բացի Հաագայի դատարանի Հայաստանն Ադրբեջանի դեմ եւս 4 միջպետական գանգատ է ներկայացրել նաեւ Եվրոպական դատարան։ Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ներկայությանը եւ դրա հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին, չորրորդը՝ Արցախում տեղի ունեցած խախտումներին, այն ներառում է նաեւ արցախահայերի բռնի տեղահանությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից