Իժեւսկում ինը հարկանի շենք է փլուզվել
Այսօր երեկոյան Ռուսաստանի Իժեւսկ քաղաքում փլուզվել է ինը հարկանի շենքի կողային հատվածը:
Նախնական տվյալներով չորս մարդ զոհվել է եւս չորսի վիճակը ծանր է: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ըստ հիմնական վարկածի, վթարը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով:

















































