Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել
ԱՄՆ Նեբրասկա նահանգի բնակիչը պատմել է, որ աղցանի համար խանութ մտնելն իրեն Mega Millions վիճակախաղի 1 միլիոն դոլարի շահում է պարգևել: Ըստ UPI-ի՝ Ֆրեմոնտի բնակիչ Բրանտ Էդգինգթոնը Նեբրասկայի վիճակախաղի ներկայացուցիչներին հայտնել է, որ ինքը Ֆրեմոնտի Հյուսիսային Բել փողոցի՝ Բեյքերս խանութ էր մտել պատրաստի աղցան գնելու համար և որոշել է խանութից վիճակախաղի տոմս էլ գնել։
Բախտավոր տղամարդը նշել է, որ մի քանի օր անց, երբ սկանավորել է իր տոմսը, պարզվել է՝ տոմսի սկաներն անսարք է, և նա վաճառողին խնդրել է օգնել իրեն:
«Նրանք մի րոպեով անհետացան։ Հետո մի այլ կին մոտեցավ նրանց, և ուղղակի աչքները չռեցին վրաս։ Կինն ասաց՝ չուշաթափվեք, երբ ձեզ մի բան ասեմ»:- պատմել է երջանիկ տոմսը շահողը:
Էդգինգթոնը հավելել է, որ այլևս մտադիր չէ վիճակախաղ խաղալ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ