Արեւը մեզ կժպտա հունվարի 29-ից
Հունվարի 27-ին հանրապետությունը գտնվելու է ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ, տեղալու է ձյուն, լինելու է մերկասառույց: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ հունվարի 29-ից ցիկլոնը կթուլանա, կնկատվի տաք հոսք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
«Ցիկլոնի հիմնական հարվածի տակ կլինեն Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերը, այս մարզերում տեղումները կլինեն նորմայից ավելի»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանի խոսքով, հունվարի 29-ից հետո կլինի արեւ, մառախուղը կցրվի: «100 տարվա ընթացքում հինգ տարի է միայն եղել այսքան երկար տեւողությամբ մառախուղ: Ձեւավորվել է անտիցիկլոն, որը տաք հոսանքների ներթափանցման համար օդային պատնեշ է ստեղծել եւ այդ պատճառով էլ 40 օր շարունակ մառախուղ եղավ»:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հունվարին ջերմաստիճանն Արարատյան դաշտի տարածքում եղել է նորմայից ցածր, իսկ հանրապետության տարածքում նորմայի սահմաններում՝ -12,-13 աստիճան ցուրտ:
Գագիկ Սուրենյանի խոսքով, փետրվարի առաջին տասնօրյակում ջերմաստիճանի բարձրացում չի սպասվում, կլինի սառնամանիքային եղանակ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Կաթնառատ ճանապարհները. Բուք է նաեւ Խոտ գյուղում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը՝ դեռ ոչ
Դիլիջանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. խուսափեք Իջեւանից հասնել Նոյեմբերյան