Ֆրանսիայում օրենքով արգելվել է գյուղական վայրում կովերի և աքլորների աղմուկից բողոքելը
Ֆրանսիայում աքլորի ծուղրուղուն, կովի բառաչը, տրակտորի հռնդյունը կամ գյուղի գոմաղբի հոտն այլևս բողոքների իրավական հիմք չեն լինի։
Ըստ The Guardian-ի՝ Ֆրանսիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի նպատակն է վերջ դնել ամեն տարի դժգոհող հարևանների՝ հիմնականում՝ գյուղերում խաղաղություն և անդորր փնտրող նախկին քաղաքաբնակների ներկայացրած հարյուրավոր բողոքներին:
«Նրանք, ովքեր տեղափոխվում են գյուղեր, չեն կարող պահանջել, որ իրենց կերակրող գյուղացիները փոխեն ապրելակերպը», - հայտարարել է արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին անցյալ տարի օրենքը խորհրդարանում ներկայացնելիս:
Մարտին՝ ամենամյա Գյուղատնտեսական շոուի ժամանակ խնդրի քննարկմանը նախարարն ավելացրել է, թե «սյուրռեալիստական է, որ դատարանները լցված են ... վեճերով՝ արդյո՞ք կովերը գիշերները բառաչում են: Ի՞նչ է պետք անել։ Քնեցնե՞լ նրանց: Եթե գյուղը չես սիրում, մնա քաղաքում, իսկ եթե գնում ես գյուղ, բարի եղիր հարմարվել գյուղական կյանքին»։
Այսուհետև գործող ֆերմայի, խանութի, բարի կամ ռեստորանի մոտակայքում, կողքին կամ վերևում բնակություն հաստատելն ընտրածներն այլևս չեն կարող բողոքել աղմուկից կամ այլ անհարմարություններից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ