Gmail-ում ոչ թե գրել, այլ թելադրել նամակը․ Google Workspace-ը ԱԲ մի շարք գործիքներ կստանա
Google Workspace-ի բաժանորդները շուտով կկարողանան ձայնային հարցումների միջոցով օգտագործել «Օգնիր ինձ գրել» արհեստական բանականության (ԱԲ) գործիքը, օրինակ՝ Gmail-ում էլեկտրոնային նամակ գրելու համար։ Workspace-ում կլինի նաև ԱԲ մեկ այլ գործիք, որն անմիջապես կկարդա նամակի սևագիրը տարբերակը և կառաջարկի անհրաժեշտ ուղղումներ։ Google-ն այս մասին հայտարարել է Լաս Վեգասում տեղի ունեցած Cloud Next համաժողովի ժամանակ։
Այս գործիքները նախ հասանելի կլինեն վճարովի բաժանորդներին։ Ըստ Google-ի ներկայացուցչի՝ ընկերությունն ունի «մեր բոլոր օգտատերերի համար ԱԲ-ի վրա հիմնված իսկապես օգտակար և բազմակողմանի գործառույթներ ստեղծելու երկար պատմություն, ներառյալ Smart Reply-ը և Smart Message-ը»: Վճարովի բաժանորդներից արձագանքներ ստանալուց հետո, որոնք փաստացի կծառայեն որպես բետա փորձարկողներ, Google-ը կդիտարկի նաև ԱԲ-ի հնարավորությունները իր բոլոր օգտատերերի համար հասանելի դարձնելու հնարավորությունը:
Ի լրումն ԱԲ-ի նոր հնարավորությունների Google-ը մի քանի այլ գործառույթներ է ավելացրել Workspace փաթեթում, այդ թվում՝ «Ծանուցումներ» «Աղյուսակներ»-ի համար, որոնք հատուկ ծանուցում են ուղարկում, երբ, օրինակ՝ որևէ դաշտում փոփոխություն է լինում: «Աղյուսակներ»-ում կլինեն նաև նոր ձևանմուշներ, որոնք պետք է հեշտացնեն էլեկտրոնային նոր աղյուսակի ստեղծումը:
Docs-ը կստանա ներդիրների աջակցություն, որպեսզի օգտատերը «կարողանա տեղեկատվությունը կազմակերպել մեկ փաստաթղթում մի քանի փաստաթղթերի հետ կապեր տալու փոխարեն»: Այս հնարավորությունը կարող է շատ օգտակար լինել բարդ ձևաչափով մեծ փաստաթղթերի հետ աշխատելիս:
Google Chat-ն այժմ կարող է սպասարկել մինչև 500,000 մասնակցի, ավելացվել է Slack-ի և Teams-ի հետ հաղորդագրություններ ուղարկելու աջակցություն:
Ըստ Google-ի՝ Workspace-ն օգտագործում է մոտ 3 միլիարդ օգտատեր, որոնցից ավելի քան 10 միլիոնը վճարովի բաժանորդներ են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ