Լեհաստանում քաղաքապետի միակ թեկնածուն պարտվել է ընտրություններում
Լեհաստանում Սիլեզիայի վոյեվոդության Վիլկովիցե համայնքի գործող ղեկավար Յանուշ Զեմանեկը, որն ապրիլի 7-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում միակ թեկնածուն էր, չի կարողացել ստանալ ընտրողների նույնիսկ 40%-ի աջակցությունը։
Ըստ RMF FM-ի՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ Վիլկովիցի ղեկավարի պաշտոնում Զեմանեկի վերընտրման օգտին քվեարկել է 2043 ընտրող կամ ընտրատեղամասեր եկածների 39,7%-ը։ Յանուշ Զեմանեկի թեկնածության դեմ է քվեարկել 3095 ընտրող։
Թեկնածուն ընտրություններում հաղթելու համար պետք է ստանա ձայների առնվազն 50%-ը, նույնիսկ եթե ընտրացուցակում միակն է։ Եթե թեկնածուն չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, համայնքի ղեկավարն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ՝ ինքնակառավարման մարմնի կանոնադրական կազմի բացարձակ մեծամասնությամբ։
Վիլկովիցե կոմունայի խորհրդի բոլոր 15 մանդատները ստացել են Զեմանեկի ներկայացրած հանձնաժողովի անդամները։ 2018 թվականի ընտրություններում նա երկրորդ փուլում հաղթեց մրցակցին՝ երկարամյա գյուղապետ Միչիսլավ Ռոնչկային՝ ստանալով ընտրողների 63,81%-ի աջակցությունը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ