Ուզում է ոստիկանությունը, ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան
Ինչ ապացույց էլ լինի, ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ու ցուցմունք տալ, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել։ Այս մասին ապրիլի 8-ին, դատարանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ այժմ դատարանում ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
«Տեսանյութով ապացուցվում է հակառակը։ Կխնդրեմ, որ տեսանյութերն ուսումնասիրելու համար համապատասխան տեխնիկական հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի տեսանյութով հասկանալի լինի։ Ինչ ապացույց էլ լինի, ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ցուցմունք տալու, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել»,- իր խոսքում նշեց Քոչարյանը։
Սերգեյ Ասատուրովը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ ակցիայի մասնակիցները իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ ի աջակցություն արցախցիների․ «Այստեղից հարց է առաջանում՝ ո՞րն է մեր մեղքը, որ չենք ուզում, որ մեր երեխեքը թուրքի դրոշի ներքո ապրե՞ն։ Մենք պայքարել ու պայքարում ենք, որ պատվարժան դատարան, օրերից մի օր Հայաստանի զինանշանի ու դրոշի փոխարեն Թուրքիայի զինանշանն ու դրոշը չլինի։ Այս գործը ես դիտարկում եմ որպես հասարակ քաղաքացուն վախեցնելու մի ձև։ Նույնիսկ եթե Սահմանադրությամբ ամրակցված կարգով եթե դուրս գաք ձեր պահանջը հայտնելու, միևնույն է կարող եք ձերբալավել։ Ո՞ւր ենք հասնելու։ Ապօրինի է, քաղաքական պատվեր է»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը