Թուրքիայից ՌԴ արտահանումն առաջին եռամսյակում վճարումների խնդիրների պատճառով նվազել է 32 տոկոսով
Արեւմուտքի պատժամիջոցների եւ դրամական փոխանցումների խնդիրների պատճառով Թուրքիայից ՌԴ արտահանումն առաջին եռամսյակում նվազել է 32,1 տոկոսով՝ 2023թ. համեմատ։ Այս մասին տեղեկացրել է Ekonomim թուրքական թերթը՝ հղում կատարելով վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներին։
Հունվար-մարտին 25 թուրքական ճյուղերից միայն 4-ն է ավելացրել արտահանումը Ռուսաստան, կորուստները քիմիական արդյունաբերությունում, որին բաժին է ընկնում մատակարարումների զգալի մասը, հասել են 32,4 տոկոսի։ Հիմնական անկումն արտահանման ոլորտում, Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալներով, նկատվում է երեք հատվածներում՝ ծխախոտի արդյունաբերություն, կաշվե եւ ոսկերչական իրերի արտադրություն, նշել է թերթը։
Միայն մարտին Թուրքիայից ՌԴ արտահանումը նվազել է 28 տոկոսով նախորդ տարվա համեմատ՝ 758 մլն դոլար։ Առաջին եռամսյակի արդյունքներով արտահանումը Ռուսաստան կազմել է 2,1 մլրդ դոլար 2023թ. հունվար-մարտի 3,1 մլրդ-ի դիմաց։
Ռուսաստանից բացի, գրում է թերթը, նշվել է արտահանման նվազում ԱՊՀ երկրներ։ Անկումն առաջին եռամսյակում կազմել է 14 տոկոս։
Փետրվարին ԱՄՆ-ն պատժացուցակում ընդգրկեց 16 թուրքական ընկերություն։ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ընդլայնեց թուրքական ընկերությունների սահմանափակումները, որոնք աշխատում են արտաքին առեւտրի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների մատակարարման, տուրիզմի ոլորտներում։ Բացի այդ, պահպանվում են խնդիրները ՌԴ-ից Թուրքիա առեւտրային դրամական փոխանցումների հետ կապված։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ