Ավստրալիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները եւ Ճապոնիան զորավարժություններ են անցկացրել Հարավչինական ծովում
Ավստրալիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները եւ Ճապոնիան զորավարժություններ են անցկացրել Հարավչինական ծովում։ Այս մասին տեղեկացրել է Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 7-ին Ֆիլիպինների բացառիկ տնտեսական գոտում։ Դրանց մասնակցել են մասնակից երկրների ռազմածովային ուժերի նավերը եւ օդուժը։ «Զորավարժությունները ցուցադրել են մասնակից երկրների հավատարմությունը տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության ամրապնդմանը՝ խաղաղ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի օպերատիվ համատեղելիության ստեղծման նպատակով։ Դա զգալի ավանդ կներդնի նաեւ Ֆիլիպիների զինած ուժերի մարտական հնարավորությունների զարգացման գործում»,- նշվել է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։ Չինաստանի Ափային պահպանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Գան Յույը շաբաթ օրը Ֆիլիպիններին զգուշացրել է գործողություններ կատարելուց, որոնք կհանգեցնեն անհամաձայնությունների խորացմանը Հարավչինական ծովի ջրավազանում։
Պեկինը մի քանի տասնամյակ վեճ է վարում որոշ երկրների հետ ծովի որոշ կղզիների պատկանելության վերաբերյալ, որնոցում ածխաջրածինների զգալի պաշարներ են հայտնաբերվել։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սիշա արշիպելագին (Պարասելյան կղզիներ), Նանշա եւ Հուանյան (Սկարբորո) կղզիներին։ Այդ հարցերն առնչվում են Բրունեյին, Վիետնամին, Մալայզիային եւ Ֆիլիպիններին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ