111-ամյա բրիտանացին ճանաչվել է աշխարհում ամենատարեց տղամարդը
Անգլիայի բնակիչ Ջոն Թինիսվուդը դարձել է աշխարհի ամենատարեց տղամարդ՝ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է BBC-ն:
Տղամարդը, որն ապրիլի 8-ի դրությամբ 111 տարեկան 226 օրական է, իր երկարակեցությունը կապում է ձկնամթերքի օգտագործման և երիտասարդության տարիներին կանոնավոր քայլելու սովորությունների հետ:
Թինիսվուդն այժմ ապրում է Սաութպորտի ծերանոցում: Նա խորհուրդ է տալիս «մարզել միտքը» և ամեն ինչում «չափավորություն» ցուցաբերել։ Տղամարդը «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։
Թինիսվուդն աշխատել է խոշոր ընկերություններում՝ Royal Mail, Shell և BP, մապա անցել է թոշակի:
Նա նշել է, որ հատուկ սննդակարգ չունի: Որպես երկարակեցության գաղտնիք՝ նա խորհուրդ է տալիս «երբեք չծանրաբեռնել օրգանիզմը»՝ առողջությունը պահպանելու, ինչպես նաև մարդկանց հետ շփվելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ