Բելգիայում Երկրորդ աշխարհամարտի գերմանական բունկերներ են հայտնաբերել
Բելգիայի իշխանություններն այս շաբաթ հայտարարել են, որ բնության վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ բունկերներ, խրամատներ և այլ շինություններ, որոնք այստեղ կառուցվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի կողմից, հայտնում է CBS News-ը։
Հաղորդման համաձայն, վերականգնման աշխատանքները կատարվում են Վիլեմսպարկում և նպատակ ունեն վերականգնել ափամերձ ավազաթմբերը առնվազն մեկ քառակուսի մղոն տարածքում՝ հեռացնելով ինվազիվ բույսերը:
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի մի քանի շինություններեր են հայտնաբերվել գետնի տակ, այդ թվում՝ «երեք ամբողջովին անվնաս բունկեր», որոնք ծածկված են եղել հողի շերտով։
Յուրաքանչյուր բունկեր ունի ընդամենը մեկ սենյակ, սակայն պատերն ու առաստաղը երկաթբետոնից են։
Բացի այդ, հայտնաբերվել են աղյուսով շարված երկու խրամատ, բետոնե ուղու մի հատված, որը, հավանաբար, օգտագործվել է պատերազմի ժամանակ զինվորներ և պաշարներ տեղափոխելու համար, և ջրհոր։ Պեղումների ժամանակ բանվորները հայտնաբերել են նաև «խճաքարի խոշոր կույտեր», որոնց մեջ եղել են առօրյա օգտագործման առարկաներ, ինչպիսիք են սպասքը, զինամթերքը և շատ այլ իրեր:
Հեյսթը, որը նաև հայտնի է որպես Հեյսթ-Ան-Զեե, գտնվում է Բելգիայի հյուսիսային Ֆլանդրիայի շրջանում։ Տարածքը եղել է բազմաթիվ մարտերի վայր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Սակայն 1942 թվականին այն գերմանացի զինվորների կողմից կրկին վերածվել է ռազմական հենակետի։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ