Վտանգված է Երուսաղեմի Հին քաղաքի ոչ միայն «Կովերի պարտեզը», այլ նաեւ ողջ հայկական թաղամասը․ Արման Թաթոյան
Վտանգված է Երուսաղեմի հին քաղաքի ոչ միայն «Կովերի պարտեզը», այլ նաեւ ողջ հայկական թաղամասը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
«Իսրայելական ընկերությունը պատրաստվում է այդտեղ ապօրինի շինարարություններ իրականացնել։ Հաշվի առնելով որ տարածքը տրվել էր նաեւ վարձակալության, նրանք նույնիսկ այդտեղ ունեն մշակված նախագծեր, գծագրեր, թե ինչ են պատրաստվում այնտեղ կառուցել։ Մենք՝ որպես միջազգային փաստաբանական թիմ, ներկայացնում ենք հայ համայնքը»,-նշեց Թաթոյանը։
Նա պատմեց, որ վերջին լարումը եղել է երեկ, երբ իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ վերաբնակիչները անօրինական մուտք են գործել այն հատված, որտեղ տեղադրված պլաստիկ սենյակներ․ «Փորձել են բռնություն գործադրել։ Դրանք ապօրինի գործողություններ են։ Սա խիստ անհարգալից վերաբերմունք է։ Դա նպատակ ունի ոտնահարել հայ համայնքի շահերը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության շահերը»։
Թաթոյանի խոսքով՝ տարածքի՝ հայկական պահելը կարեւոր է ոչ միայն Հայ եկեղեցու, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի համար․ «Մենք գիշեր-ցերեկ մեր հայրենակիցների հետ համագործակցելով փորձում ենք թույլ չտալ, որ նման խախտումներ տեղի ունենան»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը