«Երազելը վնաս չէ». Լավրովը՝ Զելենսկու հայտարարության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները 2022 թվականի փետրվարի դրությամբ գոյություն ունեցած սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «երազելը վնաս չէ»։ Այս մասին գրում է ТАСС-ը:
Լավրովը լրագրողներին ասել է, որ օտարերկրյա պետությունների դեսպանների հետ քննարկել է Զելենսկու «խաղաղության բանաձևի» գաղափարին ավելի շատ երկրների ներգրավելու Արևմուտքի ծրագրերը։
«Զելենսկու բանաձևը քաջ հայտնի է, այն հրապարակվել է, դա վերջնագիր է, որը Ռուսաստանից պահանջում է հանձնվել, կապիտուլյացիայի գնալ, վերադառնալ 1991 թվականի սահմաններին: Ճիշտ է, պարոն Զելենսկին վերջերս «բարեհամբույր» կերպով ասաց, որ կարող ենք սկսել 2022 թվականի փետրվարին եղած սահմանից։ Դե, երազելը վնաս չէ», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ այս վերջնագիրը հետագայում պահանջում է «դատել Ռուսաստանի ղեկավարությանը, ստիպել Ռուսաստանի ղեկավարությանը փոխհատուցում վճարել և սահմանափակել Ռուսաստանի ղեկավարության կարողությունը պաշտպանելու իր տարածքը»:


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ