Իրանում ոստիկանական բաժանմունքների վրա հարձակված ահաբեկիչներից 16-ը սպանվել է. ԻՀՊԿ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ Ռասկ և Չաբահար քաղաքներում անցած գիշեր ոստիկանական բաժանմունքների վրա հարձակված ահաբեկիչներից 16-ը սպանվել է: Այս մասին գրում է Tasnim-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով երեք իրավապահ է սպանվել։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։
«Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի քանիսը զոհվել կամ վիրավորվել են: Ցավոք, մեր երեք մարտիկներ զոհվել են»,- ասել է նա:
Ռասկ քաղաքում ոստիկանական բաժանմունք մուտք գործելու փորձ է կանխվել, պարզաբանում է գործակալությունը։
Ըստ Իրանի իշխանությունների՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում