ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմшնը. Ալիև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Զրույցի թեման ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի եռակողմ հանդիպումն էր։ Դրա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը, մասնավորապես, ասել է, որ ըստ «իր ունեցած տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են Հայաստանին ռազմական օգնությունը և համատեղ զորավարժությունները, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Եվրոպական Միության Խաղաղության հիմնադրամի միջոցով և ԱՄՆ բյուջեի հաշվին Հայաստանին զինելը»։
Ալիևը հայտարարել է, որ «հակաադրբեջանական ուղղվածություն ունեցող նման քայլերը, որոնց թվում՝ Հայաստանին Ֆրանսիայի կողմից զինելու քաղաքականությունը, մղում են սպառազինությունների մրցավազքի և տարածաշրջանում հանգեցնելու են սադրանքների»։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։
Իլհամ Ալիևն ասել է, որ Բեռլինում արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն օգտակար էին գործընթացի առաջմղման առումով, և բանակցություններն արագացնելու անհրաժեշտություն կա։
«Արեւմուտքում հնչած մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, լիովին անհիմն են»,- պնդել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Փարիզում ապրիլի 2-ին Էնթոնի Բլինքենի հետ անցկացված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարարը սուտ է ասել՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր լինելու մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ