ԱՄՆ Նյու Մեքսիկոյի ռազմաօդային ուժերի բազայում հայտնաբերվել են 8200-ամյա ճամբարի ավերակներ
Վերջերս Հոլոման ռազմաօդային բազայում հնագիտական վայր է հայտնաբերվել, որը կարող է լույս սփռել Նյու Մեքսիկոյի հնագույն պատմության վրա: Դրա մասին հայտնել է Air Force Times-ը:
Ըստ բազայի պաշտոնյաների՝ մարտի սկզբին երկրամակերևութաբանները և շրջակա միջավայրի պահպանության 49-րդ քաղաքացիական ինժեներական ջոկատի անդամները հայտնաբերել են մոտ 8200 տարեկան ճամբար, որը պատկանել է նահանգի ամենաառաջին տեղաբնիկներին:
Ջոկատի մշակութային ռեսուրսների մենեջեր Մեթյու Կուբան պատմել է, որ սպիտակ ավազաթմբերի գոյացումը պատահաբար թաղել է տեղանքը, իսկ քամու բերած տիղմը պաշտպանել է հնագույն ավերակները:
Կուբան նշել է, որ պեղումների ընթացքում հայտնաբերվել է մոտ 70 առարկա, ներառյալ՝ սրբատաշ քարի հազվագյուտ նմուշներ։
«Մենք նաև հայտնաբերեցինք մի շարք օջախներ կամ համայնքային կեցավայրեր՝ ածխացած ծառերի մնացորդներով, ինչն ինքնին հսկայական գտածո է», - ընդգծել է նա:
Մեթյու Կուբան նշել է, որ վայրը 1942 թվականին կառուցված Հոլլոմանի մատույցներում հայտնաբերված 400 հնագիտական գտածոներից մեկն է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ