Գանայում 12-ամյա աղջիկն ամուսնացել է 63-ամյա հոգևորականի հետ
Գանայում 12-ամյա աղջկան ոստիկանների պաշտպանության տակ են առել, երբ պարզվել է, որ նա ամուսնացել է 63-ամյա քահանայի՝ Նումո Բորկետի Լոուեհ Ցուրու 33-րդի հետ։
Հոգևորականը, որը հայտնի է «Գբորբու Վուլոմո» անունով, զոհաբերություններ է կատարում համայնքի անունից, աղոթում նրա պաշտպանության համար, վերահսկում մշակութային սովորույթներն ու ծեսեր անցկացնում այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպես օրինակ ավանդապահ առաջնորդների նշանակումը:
Ըստ BBC-ի՝ մայրաքաղաքի տեղական համայնքին ծառայող ազդեցիկ հոգևորականի գրասենյակը հանդես է եկել «ամուսնության» օգտին՝ ասելով, որ այն միայն արարողակարգային բնույթ ունի։
Գանայում օրենքով ամուսնության նվազագույն տարիքը 18 տարեկանն է:
Այս երկրում լայնորեն տարածված մանկական ամուսնությունները վերջին տարիներին նվազել են, սակայն երևույթը դեռ ընդունելի է ։
Ոստիկանները հայտնել են, որ կարողացել են պարզել աղջկա ինքնությունը, գտել նրան, և այժմ նա մոր հետ իրավապահների պաշտպանության տակ է:
Երեխաների հարցերով նախարարի և սոցիալական ծառայությունների վարչության հետ կապ հաստատելուց հետո 12-ամյա աղջիկը մինչև հետաքննության ավարտը ստացել է իրեն անհրաժեշտ աջակցությունը:
Այս պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ երկրում, և հասարակությունը խրախուսել է ոստիկանությանն՝ իր գործողությունների համար, թեև միաժամանակ հարց է ծագել՝ ինչու այդ գործով ոչ մեկը չի ձերբակալվել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ