Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիայի արտգործնախարար
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։
«Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է նա։
Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է, որ Բաքուն վերջին ժամանակներս ավելացրել է կեղծ տեղեկատվության քանակը, ըստ որի՝ Հայաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրացման համար, թեև Հայաստանը միակ կողմն է, որը փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այս հատվածում։
«Եվ այս ամբողջ քարոզչության մեջ ես տեսնում եմ շատ ընդհանուր տարրեր այն ամենի հետ, ինչն Ռուսաստանը փորձում է բարդել Ուկրաինայի վրա», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ կոչ անելով համակ ուշադրություն դարձնել այս փաստին Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություն 2024 կոնֆերանսի՝ COP29-ի անցկացումից վեց ամիս առաջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում