Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը
Մոսկվայում քննիչները քրեական գործ են հարուցել Ադրբեջանական ԽՍՀ-ում ծնված 57-ամյա քաղաքացու նկատմամբ, որը 2001 թվականին մետաղյա ձողով ծեծել է մի տղամարդու։ Դրա մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
Ադրբեջանցին մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 111-րդ («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») հոդվածով: Նրա գործն ուղարկվել է դատարան՝ հանգամանորեն քննվելու համար։
Ըստ քննիչների՝ 2001 թվականի սեպտեմբերի 17-ի երեկոյան Մոսկվայի «Վյատկա» սննդի շուկայում մեղադրյալը մետաղյա ձողով ծեծել է ոմն տղամարդու։ Տուժածը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև մեղադրյալը դիմել է փախուստի և թաքնվել հետաքննությունից։
Լրացուցիչ քննչական գործողությունների ընթացքում նա բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգում։ Քննիչները առերեսում են անցկացրել ամբաստանյալի և միջադեպի ականատեսի միջև, վերջինս հանձին ամբաստանյալի ճանաչել է հարձակվողին։
Նախաքննության ընթացքում մեղադրյալը բազմիցս փոխել է ցուցմունքը, սակայն ավելի ուշ ընդունել է մեղքը և զղջացել հանցանքի համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա