Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ մարտի 27-ին, մեկնաբանել է երրորդ երկրի տարածքով հացահատիկային միջանցքի շրջանակներում Ադրբեջանի կողմից Ուկրաինային ավելի քան 130 հրետանային կայանքների մատակարարման մասին տեղեկատվությունը։
Նրա խոսքով՝ նման բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից և քննարկվում մեր կողմից խնդրո առարկա երկրների հետ։ Դուք, հավանաբար, մեկ անգամ չէ, որ տեսել եք դա, մենք դա արել ենք մի շարք երկրների հետ, քննարկել ենք երկկողմանի: Երբ կուլիսներում կամ դիվանագիտական ուղիներով հնարավոր չէր լինում այդ դիրքորոշումը փոխանցել գործընկերներին,դուրս էինք գալիս հրապարակային դաշտ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դա սկզբունքային թեմա է Ռուսաստանի համար։
«Մեզ համար սա հիմնարար թեմա է, և մենք երկրները չենք բաժանի որևէ այլ սկզբունքով, բացի մեկից՝ արդյոք նրանց գործողությունները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների համար, արդյոք վնաս կհասցվի քաղաքացիական ենթակառուցվածքին և մեր երկրի քաղաքացիներին։ Ուստի, այն ամենը, ինչ հայտնվում է հանրային տարածքում, և ոչ միայն հանրային տարածքում, ուշադիր քննարկվում է բոլոր երկրների հետ»,- ասել է նա։
Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է նշված տեղեկությունը՝ հավելելով, որ Ռուսաստանն այս հարցում սերտ կապի մեջ է ադրբեջանական կողմի և այլ երկրների հետ։
«Գլխավորն այն է, որպեսզի Հայաստանի մասին նման բան չհայտնվի։ Այդ դա արդեն ահավոր կլինի»,- նշել է Զախարովան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա