Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
Գիտնականները պարզել են, որ արհեստական բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերություններն ու բարելավել գարեջրի համը, ասել է կատարված հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Քևին Ֆերստրեպենը։
16 հոգուց բաղկացած համտեսողների խումբը երեք տարի շարունակ համտեսել է և գայլուկի համով, քաղցրությամբ, թթվայնությամբ ու շուրջ 50 այլ հատկանիշներով գնահատել 250 գարեջրից յուրաքանչյուրը:
Համադրելով տարբեր տվյալների համակցություններ՝ գիտնականների թիմը ստեղծել է մեքենայական ուսուցման վրա հիմնված նմուշներ՝ կանխատեսելու համար, թե ինչպիսին կլինի գարեջրի համը և դրա գնահատականը՝ ըստ բաղադրության: Այնուհետև նրանք ստացված արդյունքներն օգտագործել են՝ բարելավելու արդեն իսկ առկա առևտրային գարեջրի որակը՝ հավելելով նյութեր, մասնավորապես կաթնաթթու և գլիցերին, որոնք գարեջրի նմուշները գնահատելիս նշվել են որպես ընդհանուր որակի բարելավման կարևոր գործոններ:
Համտեսող հանձնախմբի եզրակացությունները ցույց են տվել, որ հավելումները բարելավում են ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ ալկոհոլային գարեջրի վարկանիշը այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են քաղցրությունը, թնդությունը և ընդհանուր գնահատականը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից