Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին
Crocus-ի ահաբեկչության մեջ մեղադրվող չորս զինյալներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, հարցաքննության ժամանակ ասել է, որ Ռուսաստան է եկել Թուրքիայից, հայտնել է թուրքական Yetkin Report-ը։
Ֆարիդունին հարցաքննության ժամանակ ասել է, թե գնացել է Թուրքիա, քանի որ իր մուտքի թույլտվության ժամկետը սպառվել է։
Հետաքննությունը վարող թուրքական անվտանգության ուժերը պարզել են, որ հարձակման պատասխանատու Տաջիկստանի չորս քաղաքացիներից երկուսը մեկնել են Թուրքիա։
Ե՞րբ է Ֆարիդունին եղել Թուրքիայում:
Ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվող Ֆարիդունին պնդել է, որ մարդիկ, որոնց հետ շփվել է Telegram ալիքով, այս ահաբեկչության համար 500 հազար ռուբլի են խոստացել իրեն։ Ըստ ռուսական РИА Новости-ի՝ Ֆարիդունին բնակվում է Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում։
Անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ Ֆարիդունին Մոսկվայից ինքնաթիռով Ստամբուլ է ժամանել 2024 թվականի փետրվարի 20-ին, փետրվարի 21-ին էլ՝ տեղավորվել Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում։
Փետրվարի 23-ին նա Instagram-ի իր միկրոբլոգում «Aksaray Istanbul» մակագրությամբ 8 լուսանկար է զետեղել Ֆաթիհից։ Փետրվարի 27-ին հյուրանոցից դուրս եկած Ֆարիդունին Ստամբուլի օդանավակայանից ՌԴ է վերադարձել մարտի 2-ին։
Մեկ այլ ձերբակալված՝ Սաջդակրամ Ռաջաբալիզոդան, Ստամբուլ է ժամանել 2024թվականի հունվարի 5-ին՝ Ֆարիդունիից մոտ մեկ ամիս առաջ, և նույն օրը տեղավորվել է Ֆաթիհի հյուրանոցներից մեկում: Հենց այս հյուրանոցում էլ հետագայում հանգրվանել է Ֆարիդունին:
Այդուհանդերձ, պարզվել է, որ Ռաջաբալիզոդան լքել է հյուրանոցը նույն օրը, երբ Ֆարիդունին տեղափոխվել է այնտեղ: Մարտի 2-ին նա Ֆարիդունիի հետ նույն ինքնաթիռով վերադարձել է Մոսկվա։


















































Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա