Ադրբեջանում ահաբեկչություն է կանխվել
Ադրբեջանում ձերբակալվել է տղամարդ, որն ահաբեկչություններ էր ծրագրել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Երկրի Պետական անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել 1988 թվականին ծնված Ասգարով Բահրուզ Ալիմամեդ օղլուին։
Նշվում է, որ ձերբակալվածը հարձակում էր ծրագրել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։
Պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը գաղտնի կապ է հաստատել Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց հետ և նրանց ցուցումներ տվել՝ Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձ կազմակերպելու նպատակով։
Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասկերովն այլ անձանց հրահանգել է դավադրություն իրականացնել Ադրբեջանի որոշ շրջաններում անգլերենի ուսուցիչ աշխատող օտարերկրյա քաղաքացու դեմ։
Բացի այդ, պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը նախատեսում էր օտարերկրյա պետության տարածքում ռազմական նախապատրաստում կազմակերպել այն անձանց համար, որոնց հետ կապի մեջ է եղել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ