Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

ՏԵՂԵԿԱՆՔ № 42՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը


16․05․2018թ․, ելույթ՝ Սփյուռքի նախարարությունում

Խոստում - Այսօր Հայաստանի սահմանադրությամբ սահմանված են որոշ օրինագծեր, որոնք ըստ էության խոչընդոտում են սփյուռքի ներուժի ներգրավումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես, այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որը սահմանադրական խնդիր է և մեկ օրում չի լուծվի, բայց պետք է հնարավորինս արագ զբաղվենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պետք է փորձենք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ:

Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում, պետք է զգան, որ իրենց ձայնը լսելի է, պետք է զգան իրենց լիարժեք շահառու և պոտենցիալ քաղաքացի: Եվ սփյուռքի նախարարությունը պետք է ապահովի այդ դաշտը, այդ հարթակը, որը առանց չափազանցության ռազմավարական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ի վիճակի լինի իր շուրջ համախմբել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև սփյուռքի ներկայացուցիչներին:

07.06.2018թ․, ելույթ խորհրդարանում

Խոստում - Հայրենադարձության առավել մեծ ծավալներ ապահովելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք Հայաստանի պետական կառավարման գործերում ներգրավվել սփյուռքի մեր հայրենակիցներին, սփյուռքի լավագույն ներուժը:


11․04․2019թ․, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպում

Խոստում - Հայաստանի նոր իշխանությունների համար չափազանց կարևոր է, որ հայության համար երկիրը դառնա համախմբման կենտրոն: Հայրենադարձությունը մենք պատկերացնում ենք Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով։

Իրական պատկեր - Վերջին 6 տարվա ընթացքում շատ քիչ թվով սփյուռտքահայեր են ներգրավվել Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում։ Նրանց թվում է Ավետիք Էլոյանը․ նա սովորել է Հայաստանում, Մոսկվայում, վերապատրաստվել Ֆրանսիայում, Հնդկաստանում, ճարտարապետական գիտությունների թեկնածու է։ Մինչ հեղափոխությունը գործում էր ԱՄՆ-ում, այնտեղ հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ․ հունիսին, նշանակվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Ամիսներ անց՝ 2019թ․ հունվարին, ազատվեց աշխատանքից՝ առանց բացատրության։ Մի քանի օր անց՝ 2019թ․ փետրվարին, նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ 2020թ․ ապրիլի 30-ին ազատվեց նաև այդ պաշտոնից։

Դժվար է նաև նշելը, թե Նիկոլ Փաշինյանը աշխատանքի համար ներգրավել է Սփյուռքի լավագույն ներուժը։ 2019թ․ հունիսի 14-ին Սփյուռքի հանձնակատար նշանակվեց Զարեհ Սինանյանը, որը բերվեց ԱՄՆ-ից։ Զարեհ Սինանյանի գրեթե բոլոր այցերը Սփյուռք սկանդալներով են հայտնի, մշտապես սփյուռքյան գործիչների հետ փոխադարձ վիրավորանքներով են, ինչի մասին բազմաթիվ տեսանյութեր կան համացանցում։

2018թ․ հուլիսի 10-ին քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, որը հրավիրվեց Հայաստան Դանիայից։ Նա ներկայացվեց որպես բիզնես կառավարման և կազմակերպչական հաղորդակցության մասնագետ, աշխատել էր Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։

Նրա գործունեության ընթացքում՝ 2020թ․ հունիս ամսից, Հայաստանում գրանցված ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում»: Եվրոպական կողմը ստուգումներ էր իրականացրել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում և մի շարք հայկական ավիաընկերություններում և թերություններ հայտնաբերել, հատկապես՝ թռիչքային անվտանգության ուղղությամբ․ դրանք չեն համապատասխանում թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին և ըստ այդմ՝ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:

Այս իրադարձությունից երկու տարի անց՝ 2022 թվականի հունիսի 13-ին, Տաթևիկ Ռևազյանն ազատվեց աշխատանքից։ Նշենք, սակայն, որ մինչ օրս Հայաստանը դեռ չի հանվել սև ցուցակից․ համաձայն Եվրահանձնաժողովի, Հայաստանը թերությունների վերացման հարցում առաջընթաց չունի։

07․06․2018, ելույթ խորհրդարանում

Խոստում - Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար և փողի դերը պետք է լինի երկրորդական և նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետև հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։ Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետև հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն։

Իրական պատկեր - 07․03․2024թ․ «Սիվիլնեթը» հրապարակեց հետաքննություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022թ․ ստացած նվիրատվությունների մասին, որոնք շատ կասկածելի ծագում ունեն։

Մասնավորապես, նշված թվականին ՔՊ-ն ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։

Օրինակ, Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանը, ըստ ՔՊ-ի, 1 մլն դրամ է նվիրատվություն արել, այնինչ նա մամուլին նշել է, որ այդ տարի եկամուտ չի ունեցել։ Ասել է, որ նվիրատվություն չի արել։ Պատահական սկզբունքով զանգել են 31 նվիրատուի, որոնցից 15-ն ասել է, որ չի նվիրաբերել, իսկ մյուս մասը խուսափել են պատասխանից կամ ասել, որ չեն հիշում: Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։

Արենիի ավագանու անդամ և դպրոցի ուսուցիչ Վաչե Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, որ կարող էր 1 մլն դրամի նվիրատվություն կատարել՝ հաշվի առնելով իր աշխատավարձը․ «Ես աշխատում եմ դպրոցում, հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում»։

30․01․2024թ․, Infocom-ը հրապարակեց հետաքննություն։ 2023թ․ հուլիսի 31-ին ՔՊ-ն դրամահավաք էր կատարել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար, որին, հայտարարվեց, հավաքագրվել է շուրջ 510 մլն դրամ։ Մամուլը ՔՊ-ին էր դիմել նվիրատուների ցանկը ստանալու համար, կուսակցությունը մերժել էր, դիմել էին դատարան․ դատական փուլում, արդեն, տվել էր ցուցակը։

Նվիրատվությունը կատարած անձանց թիվը 996 է։ Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։ Կայքն ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց։

1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում։
Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք։ 2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են Հայաստանում ռեստորանային ոլորտի հայտնի ընկերություններից մեկում՝ «Երեմյան փրոջեքթսում»:
Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։
Քաղաքացիների մեծ մասը նշել է, որ գումար չի փոխանցել ՔՊ-ին կամ ասել է՝ չի հիշում և այլն։ Քաղաքացիների տվյալները, համաձայն հետաքննության, օգտագործվել են՝ առանց նրանց իմացության ՔՊ-ին գումար փոխանցելու համար։

Նիկոլ Փաշինյանի խոստումը, թե «Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից», փաստորեն, տապալվել է։ Համաձայն մամուլի բացահայտումների՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում դրամահավաքների, հանգանակությունների իմիտացիա է արվել։

03․07․2019թ․, Խորհրդակցություն՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման, ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ

Խոստում - Այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և համոզված լինել, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը:

25․01․2020թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»»:

Իրական պատկեր - 2022թ․ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Fly Arna ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այն անվանվեց Հայաստանի ազգային ավիափոխադրող, չնայած երեք բաժնետեր ուներ, որոնցից ամենախոշորն արաբական ընկերությունն էր։ 2023թ․ դեկտեմբերի 1-ին, սակայն, մամուլը գրեց, որ Fly Arna ընկերությունը դադարեցնում է թռիչքները, քանի որ ունի կազմակերպչական և ֆինանսական խնդիրներ։

էկոնոմիկայի՝ այդ ժամանակվա նախարար Վահան Քերոբյանը հաստատեց ընկերությունում ֆինանսական խնդիրների առկայությունը՝ հավելելով, որ այն կկարգավորվի։

Կառավարության ֆինանսական միջամտության արդյունքում ընկերությւոնը որոշ ժամանակ ևս թռիչքներ ունեցավ, սակայն նախկինում ունեցած երկու ինքնաթիռներից ընդամենը մեկով, քանի որ երկու «Airbus A320» օդանավերից մեկը հանվել էր հայկական ռեգիստրից։

Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը վերջին թռիչքն իրականացրել է այս տարվա հունվարի 16-ին: 29․01․2024թ․ ընկերությունը հայտարարեց, որ թռիչքները դադարեցված են․ «Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»։

19․03․2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է։ Արմեն Սիմոնյանն ասաց, որ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև վեց ամիս ժամկետով կասեցվում է․ «Եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի»։ Փոխնախարարն ասաց, որ պատճառը ֆինանսական է։

20․03․2024թ․ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ֆլայ Առնա»-ի վերաբերյալ հարցին, ասաց․ «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»:

Նշենք․ որ ՀՀ կառավարության՝ 04․10․2021թ․ որոշմամբ, պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին էր հատկացվել 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ (շուրջ 12 միլիոն դոլար)՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Կառավարությունը ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրինմամբ:

05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Խոստում - Արցախը Հայաստան է և վերջ։

Իրական պատկերը - Այս հայտարարությունից մեկ տարի անց՝ 27․09․2020թ․, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ Պատերազմը տևեց 44 օր, որից արդյունքում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիր: Արցախի վրա հարձակման որպես պատճառ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշում էր նաև Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը։

«Արցախը Հայաստան է և վերջ» ասող Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, 2023թ․ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Իսկ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի վրա, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և ասաց, որ Հայաստանն Արցախին չի օգնի՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար, այլ միայն կհետևի զարգացումներին և Հայաստանի ժողովրդին տեղյակ կպահի։

2020թ․ սեպտեմբերի վերջին, մինչ հոկտեմբերի 5-ն Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ դատարկվեց։

Արցախը Հայաստան համարող իշխանությունը բազմիցս դեմ է հանդես եկել նաև Արցախի ինքնորոշման իրավունքին, իսկ 2020թ․ պատերազմից հետո այդ հարցը բանակցություններում չի բարձրացվել։ 

Շարունակելի