Հնդկաստանի բանակն ստացել է անօդաչուների դեմ պայքարի լազերային համակարգեր
Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման եւ չեզոքացման բջջային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն ստացվել է հնդկական բանակի ցամաքային ուժերում։ Այս մասին տեղեկացրել է Times of India թերթը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
IDD&IS համակարգերը դրվելու են Չինաստանի հետ Հնդկաստանի սահմանին։ Դրանք կարող են հայտնաբերել աննկատ անօդաչուները 5-8 կիլոմետր հեռավորությամբ, դրանց ռադիոէլեկտրոնային խանգարումներով խոցումների շառավիղը հասնում է 2-5 կիլոմետրի, լազերով ոչնչացումը՝ 800 մետրի։
«Այս համակարգերը Հնդկաստանի բանակում արդեն առկա ՀՕՊ միջոցների մոդիֆիկացիան են, որոնք ստեղծել են Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը (DRDO) եւ Bharat Electronics ընկերությունը՝ անօդաչուների դեմ պայքարի վերլուծության հիման վրա, որն իրականացվել է ադրբեջանա-հայկական զինված հակամարտության եւ Ուկրաինայի մարտական գործողությունների ընթացքում։ Մշակվում են IDD&IS-ի կատարելագործված տեսակները»,- նշել են աղբյուրները։
Հնդկաստանում կատարվում են նաեւ 30-50 կիլովատ հզորությամբ եւ տասնյակ կիլոմետր հեռավորությամբ լազերի ստեղծման աշխատանքներ, ավելացրել են The Times of India-ի զրուցակիցները։
Նրանց խոսքով՝ Հնդկաստանի ԶՈւ-ն ստորագրել է պայմանագրեր անօդաչուների դեմ պայքարի արդյունավետ համակարգեր ստեղծողների հետ՝ այդ թվում անօդաչուների կառավարման արբանյակային ալիքների խանգարումների, խախտումների եւ լազերային զենքով դրանց ոչնչացման ճանապարհով։ Հնդկական ՌՕՈւ-ն կամիկաձե-դրոնների դեմ պայքարի 10 միջոցների ստեղծման մրցույթ է հայտարարել՝ պաշտպանվելու համար տարբեր ուղղություններից եւ օդանավակայաններից հասցվող հարվածներից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա