ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Սալիվան
ԱՄՆ-ն հսկայական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային եւ կշարունակի ցուցաբերել «ամեն օր, բոլոր հասանելի միջոցներով»։
Վաշինգտոնը հավատում է Ուկրաինայի հաղթանակին եւ ջանքեր է գործադրում կրիտիկականորեն կարեւոր օգնության փաթեթի ընդունման համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ Կիեւում կայացած ճեպազրույցում՝ իր այցն ավարտելուց հետո։
«Ես այսօր այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք հավատում ենք ձեզ։ Մենք հավատում ենք, որ դուք կհաղթեք։ Մենք հավատում ենք, որ դուք կկառուցեք լուսավոր ապագա, ավելի ուժեղ դեմոկրատիա, կայուն եւ անվտանգ երկիր, որը կկարողանա հետ մղել ապագա ագրեսիան։ Եվ մենք կլինենք ձեր գործընկերը ճանապարհի յուրաքանչյուր փուլում»,- ասել է Բայդենի խորհրդականը։
Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն արդեն հսկայական աջակցություն է ցուցաբերել եւ կշարունակի ցուցաբերել «ամեն օր, բոլոր հասանելի միջոցներով»։
«Ես գիտեմ, որ կան հարցեր մեր Կոնգրեսի տատանումների հետ կապված, որտեղ չի ընդունվել լրացուցիչ օգնության փաթեթի օրինագիծը, որի համար նախագահ Բայդենը պայքարում է ամեն օր։ Մեր կարծիքով՝ մենք համոզված ենք, որ կհասնենք դրան»,- ասել է Սալիվանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա