«Слова пацана» սերիալի աստղը կծել է մատուցողուհու ոտքը. նրան յոթ օրով ձերբակալել են
Ցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ դերասան Նիկիտա Կոլոգրիվիյը Նովոսիբիրսկում կռվում է ռեստորանի աշխատակիցների հետ։ Հաստատության տեսախցիկներից հանված տեսանյութը հրապարակել է «Աբզաց» Թելեգրամ-ալիքը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է «Слова пацана» սերիալի աստղը մի քանի անգամ մոտենում տղամարդ աշխատակցին՝ փորձելով հարվածել նրան։ Այդ պահին դերասանին հանգստացնում է կողքին կանգնած աղջիկը։
Հետո Կոլոգրիվիյը սկսում է բռունցքով հարվածել ռեստորանի մեկ այլ աշխատակցի, որն անցնում էր նրա կողքով։ Տեսանյութում Կոլոգրիվիյը կոպիտ հրում է նաեւ աշխատակցուհուն։
«Աբզաց» պարբերականի տվյալներով՝ դերասանը «խուլիգանություն է արել» մարտի 19-ի գիշերը, նա խիստ հարբած էր, հարձակվում էր ռեստորանի աշխատողների վրա եւ վատ էր վարվում հաստատության աշխատակցուհիների հետ. մատուցողուհիներից մեկին նա փորձել է սեռական հարաբերություն պարտադրել։ Երբ աղջիկը դիմադրություն է ցույց տվել, Կոլոգրիվիյը կծել է նրա ոտքը։ Հետո նա սկսել է կոտրել աղջկա ձեռքերը։
Նովոսիբիրսկի կենտրոնական շրջանային դատարանը յոթ օրով ձերբակալել է դերասանին խուլիգանության գործով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Մինչ այդ դատախազությունը պահանջել էր Կոլոգրիվիյին նշանակել 15 օրվա վարչական ձերբակալություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից